Դիմաց լեռան վրա տեղադրված սրտիկը կապամոնտաժվի

02.06.2026, 21:05
Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը կապամոնտաժվի
Դիմաց լեռան վրա տեղադրված սրտիկը կապամոնտաժվի

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը կապամոնտաժվի, իսկ տարածքը կվերադարձվի նախկին բնական տեսքին։ Այս մասին Facebookյա իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նա նշել է, որ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և շահագրգիռ կողմերի հետ կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ՝ տարածքի վերականգնումն ապահովելու և բնական միջավայրին հասցված ազդեցությունները վերացնելու նպատակով։

«Շնորհակալ եմ բնապահպանական հանրության ներկայացուցիչներին՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, բարձրաձայնելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար։

Համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կարող ենք պահպանել Հայաստանի եզակի բնաշխարհը։ Մեզնից յուրաքանչյուրը՝ լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր կարևոր ներդրումն ունի շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մշակույթի ամրապնդման գործում», - գրել է նախարարը։