Կաթողիկոսը հայտարարել է, որ կապ չկա վարչապետի բարենորոգման ծրագրին միացած եկեղեցականների հետ

02.06.2026, 18:57
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հայտարարել է, որ կապ չկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարենորոգման ծրագրին միացած եկեղեցականների հետ
Կաթողիկոսը հայտարարել է, որ կապ չկա վարչապետի բարենորոգման ծրագրին միացած եկեղեցականների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հայտարարել է, որ կապ չկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարենորոգման ծրագրին միացած եկեղեցականների հետ։

«Որոշ եպիսկոպոսներ միացան վարչապետի «բարենորոգման» ծրագրին։ Այս գործընթացներից հետո հարաբերություն չի եղել եպիսկոպոսների հետ, նաև այն եկեղեցականների հետ, որոնք նույնպես միացել են այդ շարժմանը», - ասաց կաթողիկոսն այսօր ասուլիսի ժամանակ։

Նա հայտարարեց, որ Մայր Աթոռը տարբեր առիթներով իր հրապարակումներում և ուղերձներում հնչեցրել է հրավեր` կանոնական դաշտ վերադառնալու։

«Կհուսանք, որ ականջալուր կլինեն, կանդրադառնան և կվերադառնան Մայր եկեղեցու գիրկը։ Բնականաբար իրենց այս գործողությունը քննության առարկա պիտի լինի, պիտի առիթ տրվի, որպեսզի իրենք ներկայացնեն բացատրություն իրենց գործողության առնչությամբ, որից հետո համապատասխան որոշում կկայացվի», - նշեց կաթողիկոսը։