Արտակարգ դեպք Երևանում՝ բարի ավարտով․ 4-ամյա երեխան 3,5 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է

02.06.2026, 22:39
Երևանում այսօր 4–ամյա երեխա է կորել, որին 3,5 ժամ անց հայտնաբերել են
Արտակարգ դեպք Երևանում՝ բարի ավարտով․ 4-ամյա երեխան 3,5 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, մոտ երեք ու կես ժամ Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի 4-ամյա տղա սանը մանկապարտեզի տարածքից, ըստ ծնողի հայտնածի, կորել էր։

Ծնողները, նրանց բարեկամները, մանկապարտեզի ամբողջ կոլեկտիվը, ինչպես նաև մանկապարտեզի սաների մեծ թվով ծնողներ և ոստիկաններ, մանկապարտեզի, դրան հարակից մոտ 1-2 կմ-ոց շառավղով տարածքում որոնողական աշխատանքներ են կատարել ու մոտ 3,5 ժամ անց երեխային հայտնաբերել են իրենց տան հարակից տարածքում։

Երեխայի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։