Մասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում, միաժամանակ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Էջմիածնի խճուղու թիվ 9 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկի փլուզում է տեղի ունեցել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են կառուցապատողի և սեփականատիրոջ, մահացածի և վիրավորների ինքնությունը։

