Հունաստանի կղզիներից մեկում հնարավոր է անվճար կացարան ստանալ, բայց մի անսովոր պայմանով
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Անհոգ ապրել Հունաստանի հեքիաթային կղզում և իսկապես հոգով հանգստանալ. այժմ դա հնարավոր է Սիրոսում, բայց մի պայմանով՝ պետք է սիրել կատուներին, գրում է Euronews-ը:
«Syroscats» կենդանապաշտպան կազմակերպությունը փնտրում է 25 տարեկանից բարձր կամավորների: «Մենք ուրախ կլինենք կամավորների, առանձին անհատների կամ զույգերի, ովքեր լավ ֆիզիկական մարզավիճակում են, հասուն են, առողջ և ինքնուրույն», - ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Փոխարենը նրանցից պահանջվում է միայն մեկ բան՝ սիրել կատուներին և առնվազն մեկ ամսվա ընթացքում կենդանիներին հատկացնել օրական մոտ հինգ ժամ, շաբաթական հինգ օր:
Փոխարենը կազմակերպությունը, ըստ ամենայնի, տրամադրում է կացարան, նախաճաշ և վճարում է կոմունալ ծախսերը:

