Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները․ ԱՄՆ Պետդեպ

05.06.2026, 15:14
Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ղեկավարությունն և կառուցել իր ապագան, հայտարարել են ԱՄՆ Պետդեպից
Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները․ ԱՄՆ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները, «Ազատությանը» տված մեկնաբանությունում հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։

2026թ․–ի հունիսի 7–ին ՀՀ–ում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրությունները։

Պետդեպարտամենտից ընդգծել են, որ տեղյակ են Հայաստանի քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների մասին։

«Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ղեկավարությունն և կառուցել իր ապագան։ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ներառյալ Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները որոշելու իրավունքը»,– ընդգծել են Պետդեպից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել է ԱՄՆ–ի և Հայաստանի միջև համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին։