Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը․ ԶԼՄ
05.06.2026,
12:46
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեի փոխանցմամբ՝ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։
Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են նաև, որ Գագիկ Բեգլարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Քրեական վարույթի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

