44-օրյա պատերազմում զոհվել է 3755 զինծառայող. Փաշինյան

05.06.2026, 10:24
44-օրյա պատերազմում զոհվել է 3755 զինծառայող, սա պաշտոնապես արձանագրված թիվն է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
44-օրյա պատերազմում զոհվել է 3755 զինծառայող. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ 44-օրյա պատերազմում զոհվել է 3755 զինծառայող, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա պաշտոնապես արձանագրված թիվն է», - հայտարարել է Փաշինյանհը Հանրային հեռուստաընկերության եթերում ընթացող բանավեճի ժամանակ՝ պատասխանելով «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին, որը հայտարարել է, թե Արցախում 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը հասնում է 4991-ի, և նրանց բոլորի անունները հայտնի են:

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ներկայացնել բոլոր թվերը:

«2018 թվականից մինչ օրս զոհերի թիվը կազմում է 4273՝ ներառյալ քաղաքացիական անձինք», - ասել է նա: