Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքում․ 31–ամյա տղամարդը բեռնատար «Գազել»–ով վրաերթի է ենթարկել 49–ամյա հետիոտնին

05.06.2026, 11:21
Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքում
Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքում․ 31–ամյա տղամարդը բեռնատար «Գազել»–ով վրաերթի է ենթարկել 49–ամյա հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 05:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Գառնիկ Բ.-ն իր վարած «Գազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Կամո Հ.-ին, ով տեղում մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։