4–ամյա փոքրիկը կորել է Երևանի մանկապարտեզներից մեկից․ մանրամասներ՝ նախօրեին գրանցված արտակարգ դեպքից (ՎԻԴԵՈ)
03.06.2026,
14:49
Մանրամասներ նախօրեին Երևանի մանկապարտեզներից մեկից 4–ամյա երեխայի կորելու դեպքից․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 2-ին Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա սաներից մեկը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվորեն ձեռնարկել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ։
Որոնողական աշխատանքների արդյունքում երեխան կարճ ժամանակ անց հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում և վերադարձվել ծնողներին։
Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

