Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևները չեն դադարի

03.06.2026, 14:40
Երևանում սպասվում է անձրև ու քամու ուժգնացում
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևները չեն դադարի

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայրաքաղաք Երևանում հունիսի 3-6-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-8-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ 

Հանրապետության տարածքում հունիսի 3-ին և 5-6-ին առավելապես կեսօրից հետո, 4-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 7-8-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 5-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: