ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026,
11:04
ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դատախազը 2026 թվականի հունիսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթը, «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։
«Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն)», – նշել է Խաչատրյանը։

