Քվեարկության օրը կարգելվի տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ՆԳՆ

05.06.2026, 13:39
Քվեարկության օրը կարգելվի տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը
Քվեարկության օրը կարգելվի տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քվեարկության օրը արգելվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը, հայտնում են ՆԳՆ-ից։

«Ընտրատեղամասի տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հյաստանում հերթական խորրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։