Հարցումը ցույց է տվել ԱԺ ընտրությունների մրցարշավի ֆավորիտներին
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Gallup International Association-ի կողմից Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեին առաջիկա կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցված է 18 քաղաքական ուժ։
Ինչպես հայտնել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հարցվածների 32,4%-ը հայտարարել է, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 16,4%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։ Առաջատարների եռյակը եզրափակում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 15,2%-ով։
«Հարցվածների 8,8%-ը նշել է, որ կքվեարկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 6,2%-ը՝ «Միասնության թևեր» կուսակցության, 3,2%-ը՝ «Ժողովրդավարություն, օրենք և կարգապահություն» կուսակցության, 3,1%-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին»,- ասել է նա։
Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների 2,1%-ը հայտարարել է «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությանը սատարելու մասին, Հայաստանի շնորհապետական կուսակցությանը և «Բոլորին դեմ եմ» կուսակցությանը՝ 2-ական %, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1,5%, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 0,3%, Հանուն Հանրապետության կուսակցությանը՝ 0,2%, 0,1-ական %՝ «Քոչարի․ Ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությանը, Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցությանը, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը, Ռեֆորմիստների կուսակցությանը և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանը։
Նա հայտնել է, որ հարցվածների 4,2%-ը հրաժարվել է պատասխանել հարցին, 2,1%-ը դժվարացել է պատասխանել։
Հունիսի 2-3-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1104 մարդ։
Հիշեցնենք, որ մայիսի 19-21-ն անցկացված նախորդ համանման հարցման արդյունքներով՝ հարցվածների 28,8%-ը հայտարարել էր, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 14,9%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 12,1%-ը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 5,8%-ը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին։

