Ընտրական գործընթացի ընթացքում կգործեն 87-67 և 84-22 շուրջօրյա արձագանք թեժ գծեր․ ՆԳՆ

05.06.2026, 18:59
ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և հասարակական կարգի ապահովման նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կիրականացնեն շուրջօրյա ծառայություն
Ընտրական գործընթացի ընթացքում կգործեն 87-67 և 84-22 շուրջօրյա արձագանք թեժ գծեր․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և հասարակական կարգի ապահովման նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կիրականացնեն շուրջօրյա ծառայություն,հայտնում են ՆԳՆ-ից։

«Ընտրական գործընթացի ընթացքում ենթադրյալ իրավախախտումների, ընտրական իրավունքի, հասարակական կարգի խախտման դեպքերի, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ ահազանգերի և հաղորդումների սպասարկումն ապահովելու նպատակով ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում հունիսի 6-ին և 7-ին կգործի 87-67 թեժ գծի հեռախոսահամարը, կապահովվի նաև օտարալեզու սպասարկում։

Միաժամանակ, ընտրողների ցուցակների, ընտրական իրավունքի և դրա իրացման ձևերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 84-22 հեռախոսահամարին։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։

Ստացված բոլոր ահազանգերն ու հաղորդումները կքննարկվեն օրենքով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ», - նշված է հաղորդագրության մեջ։