Ուրախ կլինեի, եթե մի օր Հայաստանի ղեկավարի դերում տեսնեի շատ համարձակ կնոջ. Սամվել Կարապետյան

04.06.2026, 21:01
Կարապետյանը նշել է, որ տեսնում է հայ կանանց պոտենցիալը
Ուրախ կլինեի, եթե մի օր Հայաստանի ղեկավարի դերում տեսնեի շատ համարձակ կնոջ. Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե մի օր Հայաստանի ղեկավարի դերում տեսներ համարձակ ու հայրենասեր կնոջ։

«Գտնվելով այս քաղաքական պայքարի մեջ՝ ես ուղղակի զարմացած ու հիացած եմ Ազգային ժողովի ընդդիմադիր գործիչ կանանցով, մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով, մեր թիմի անդամ ուժեղ կանանցով»,- ասել է նա։

Կարապետյանը նշել է, որ տեսնում է հայ կանանց պոտենցիալը։

«Կանայք, ինձ թվում է, ավելի ճիշտ են տեսնում, թե ինչ է պետք հայ երեխային, հայ երիտասարդությանը, հայ մարդկանց»,- հավելել է նա։