ԱԺ ընտրություններում ժամը 11։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 14,48%–ը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ հերթական ընտրություններում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 362 657 ընտրող կամ ընդհանուր թվի 14,48%-ը, հայտնել է ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։
Ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 505 102 մարդ։
ԿԸՀ տվյալներով՝ Երևանում քվեարկել է ընտրողների 14,46%-ը (122 856 մարդ), Արարատի մարզում՝ 14,46%-ը (31 556), Արմավիրում՝ 12,63%-ը (28 587), Արագածոտնում՝ 14,79%-ը (16 779), Գեղարքունիքում՝ 12,98%-ը (23 093), Լոռիում՝ 14,44%-ը (30 796), Կոտայքում՝ 16,02%-ը (38 526), Շիրակում՝ 12,60%-ը (26 178), Վայոց Ձորում՝ 15,82%-ը (7 061), Սյունիքում՝ 17,55%-ը (18 775) և Տավուշում՝ 17,84%-ը (18 450)։
Նշենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ նախորդ՝ արտահերթ ընտրություններում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր 316 291 ընտրող կամ 12,2%-ը։ 2021թ․–ին ընտրելու իրավունք է ունեցել 2 593 572 մարդ։
Ընտրությունների մասին
Հայաստանում մեկնարկել են 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Տեղական ժամանակով ժամը 08:00-ից հանրապետության ողջ տարածքում բացվել է 2005 ընտրատեղամաս։
ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 միլիոն 505 հազար 102 մարդ։
Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Կուսակցությունների թվում են․
- Ռեֆորմիստների կուսակցություն
- «Բոլորին դեմ եմ» կուսակցություն
- Հայաստանի շնորհապետական կուսակցություն
- «Նոր ուժ» կուսակցություն
- «Միասնության թևեր» կուսակցություն
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
- «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
- Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
- «Դեմոկրատիա օրենք, կարգապահություն» կուսակցություն (ԴՕԿ)
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Հանուն Հանրապետության» կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Մասնակցում է նաև երկու դաշինք՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը։

