Ժողովուրդն ինչ որոշի՝ ես կանեմ․ Փաշինյան

07.06.2026, 10:27
Ժողովուրդն ինչ որոշի՝ ես կանեմ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում
Ժողովուրդն ինչ որոշի՝ ես կանեմ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ժողովուրդն ինչ որոշի՝ ես կանեմ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում։

«Ժողովուրդն ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը ու երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ»,- ասաց նա։

Ընտրությունների մասին 

Հայաստանում մեկնարկել են 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Տեղական ժամանակով ժամը 08:00-ից հանրապետության ողջ տարածքում բացվել է 2005 ընտրատեղամաս։

ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 միլիոն 505 հազար 102 մարդ։

Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Կուսակցությունների թվում են․

  • Ռեֆորմիստների կուսակցություն
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցություն
  • Հայաստանի շնորհապետական կուսակցություն
  • «Նոր ուժ» կուսակցություն
  • «Միասնության թևեր» կուսակցություն
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
  • «Հանրապետություն» կուսակցություն
  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
  • Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  • «Դեմոկրատիա օրենք, կարգապահություն» կուսակցություն (ԴՕԿ)
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  • «Հանուն Հանրապետության» կուսակցություն
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Մասնակցում է նաև երկու դաշինք՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը։