Ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց եղել են իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ․ ոստիկանություն

06.06.2026, 21:12
Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ ոստիկանությունը
Ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց եղել են իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Այսօր Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով: Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ոստիկանությունից կոչ են անում զերծ մնալ չստուգված ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը։