Երևանի նոր տրոլեյբուսները, Երևան–Տաշքենդ ուղիղ չվերթերն ու Արարատյան դաշտավայրի գաղտնիքները․ շաբաթվա լավ լուրերը

06.06.2026, 21:21
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հունիսի 1–6–ը) լավ լուրերի ընտրանին
Երևանի նոր տրոլեյբուսները, Երևան–Տաշքենդ ուղիղ չվերթերն ու Արարատյան դաշտավայրի գաղտնիքները․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հունիսի 1–6–ը) լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Արարատյան դաշտավայրում հայտնաբերվել է 2700 տարեկան ստորգետնյա ոռոգման համակարգ։

Արման Ծառուկյանը 16։4 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Դալասում կայացած RAF 09–ի շրջանակում։

ՖԻԴԵ-ի հունիսյան վարկանիշի լավագույն 100-յակում ՀՀ-ն ներկայացված է 7 շախմատիստով։

Մեկնարկել են Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթեր։

«Դիլիջան» ազգային պարկում ազնվացեղ եղջերուի ձագ է ծնվել։

Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ կան։

Լույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը։

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով։