Ուժեղ կարկուտ է տեղացել Ստեփանավանում, վնասվել են տներ, մեքենաներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

06.06.2026, 21:02
Մեքենաներից մեկի վարորդը մի կերպ է փրկվել։ Քաղաքում եղել են հատվածներ որտեղ կարկուտի մեծությունը երեք հավկիթի չափ է եղել․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Ուժեղ կարկուտ է տեղացել Ստեփանավանում, վնասվել են տներ, մեքենաներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ուժեղ կարկուտ է տեղացել Ստեփանավանում։

Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը արտակարգ նիստ է հրավիրել և հանձնարարել օպերատիվ արձագանքել բնակիչների կարիքներին։

Град в Степанаване

Քաղաքային ծառայություններն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։ Հետևանքների վերացման համար ձևավորվել է արագ արձագանքման խումբ։

Град в Степанаване

Փրկարար ծառայության հաղորդմամբ, կարկտահարության հետևանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաներ, տների և շինությունների տանիքներ, արևային վահանակներ, ծառեր և ցանքատարածություններ։

Град в Степанаване

Ինչպես նշվում է «Քաղաք Ստեփանավան» Facebook–յան էջում, կարկտահարության ժամանակ մեքենաներից մեկի վարորդը մի կերպ է փրկվել։ Քաղաքում եղել են հատվածներ որտեղ կարկուտի մեծությունը երեք հավկիթի չափ է եղել։