ԿԸՀ նախագահը ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացիկ իրավիճակը

07.06.2026, 09:41
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացիկ իրավիճակը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացիկ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացիկ իրավիճակը։

«Բոլոր ընտրատեղամասերը առավոտյան ժամը 07.00-ից սկսել են իրենց աշխատանքները, իսկ ժամը 08.00-ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին: Ժամը 08.00-ի դրությամբ գործընթացն ընթանում է բնականոն: Այս ընթացքում ինչ-որ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք հընթացս արագ լուծվում են», - նշել է Հովակիմյանը։ 

Նրա խոսքով, ժամը 8–ի դրությամբ բացականեր են եղել 42 005 տեղամասերից 48–ում։ Ընդամենը 3 դեպքերում 2 նախագահ և մեկ քարտուղար է բացակա եղել։ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ եթե ընտրական հանձնաժողովից որևէ մեկը բացակա է, միևնույն է գործընթացը շարունակվում է։ 

Ընտրությունների մասին 

Հայաստանում մեկնարկել են 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Տեղական ժամանակով ժամը 08:00-ից հանրապետության ողջ տարածքում բացվել է 2005 ընտրատեղամաս։

ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 միլիոն 505 հազար 102 մարդ։

Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Կուսակցությունների թվում են․

  • Ռեֆորմիստների կուսակցություն
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցություն
  • Հայաստանի շնորհապետական կուսակցություն
  • «Նոր ուժ» կուսակցություն
  • «Միասնության թևեր» կուսակցություն
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
  • «Հանրապետություն» կուսակցություն
  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
  • Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  • «Դեմոկրատիա օրենք, կարգապահություն» կուսակցություն (ԴՕԿ)
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  • «Հանուն Հանրապետության» կուսակցություն
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Մասնակցում է նաև երկու դաշինք՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը։