Ալեն Սիմոնյանը բացառում է հետընտրական զարգացումները

07.06.2026, 13:08
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ բացառում է հետընտրական զարգացումները
Ալեն Սիմոնյանը բացառում է հետընտրական զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ բացառում է հետընտրական զարգացումները։

«Բացառում եմ, չի կարող նման բան։ Եթե ընտրություններն ազատ, արդար են, ո՞նց կարող է նման բան լինել։ Դա բացառում եմ, անհնար բան է», - ասաց Սիմոնյանը։

Պատասխանելով չվերընտրվելու դեպքում ընդդիմություն դառնալու պատրաստակամության մասին հարցին՝ Սիմոնյանը դրական պատասխան տվեց։

«Իհարկե պատրաստ ենք։ Խի մենք ընդդիմություն չե՞նք եղել։ Մենք ընդդիմություն ենք եղել։ Իրենց խնդիրն այն է, որ իրենք այդպես էլ իշխանությունից ընդդիմություն չկարողացան դառնալ», - նշեց Սիմոնյանը: