Ժողովուրդը հոգնել է և ուզում է փոփոխություն․ Գագիկ Ծառուկյան
07.06.2026,
15:18
Իմ ժողովրդի առաջ լույս է բացվելու, լավ փոփոխություն է լինելու, որ մարդիկ էլ կարողանան փող աշխատել, իրենց տունը պահել, բիզնես հիմնել, ասել է Գագիկ Ծառուկյանը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդն ուզում է փոփոխությու, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։
«Իմ ժողովրդի առաջ լույս է բացվելու, լավ փոփոխություն է լինելու, որ մարդիկ էլ կարողանան փող աշխատել, իրենց տունը պահել, բիզնես հիմնել», - ասաց Ծառուկյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք միավորված ընդդիմությունը հնարավորություն ունի ընտրություններում հաղթելու իշխանությանը, նա դրական պատասխան տվեց։
«Միանշանակ։ Ես չեմ կարող ասել` ինչքան ձայներով, բայց որ անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն։ Ովքեր ամենաշատ ձայնը հավաքեց. նա էլ իր վարչապետի թեկնածուին կառաջադրի», - նշեց Ծառուկյանը։

