ԿԸՀ տվյալներն ընտրատեղամասերի 10%–ի քվեաթերթիկների հաշվարկից հետո
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԸՀ–ն տվյալներ է ներկայացրել ընտրատեղամասերի 10%–ի քվեաթերթիկների հաշվարկից հետո։
2005 ընտրատեղամասերից 204–ի քվեաթերթիկների հաշվարկից հետո այս պահին ԱԺ են անցնում հետևյալ քաղաքական ուժերը․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 55,72%
- «Ուժեղ Հայաստան» դաշինք – 21,92%
- «Հայաստան» դաշինք – 8,69%
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 5,05%
Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 976 մարդ։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ։ Դա նշանակում է, որ ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ նրանից, թե քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը։
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորական մանդատների բաշխմանը թույլատրվում են այն կուսակցությունները և դաշինքները, որոնք հաղթահարել են օրենքով սահմանված անցողիկ շեմը. կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 8%, երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%։

