Հայտնի են ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները

07.06.2026, 23:57
ԿԸՀ–ն հրապարակել է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները
Հայտնի են ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները։

«Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 537, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցել է նրանցից 410-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 22», - հայտնել է նա։

  • Ռեֆորմիստների կուսակցություն – 0
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցություն – 5
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք - 13;
  • Հայաստանի շնորհապետական կուսակցություն – 5
  • «Նոր ուժ» կուսակցություն – 3
  • «Միասնության թևեր» կուսակցություն – 13
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 5
  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն – 0
  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն – 0
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 0
  • «Հանրապետություն» կուսակցություն – 4
  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն – 0
  • Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 1
  • «Դեմոկրատիա օրենք, կարգապահություն» կուսակցություն (ԴՕԿ) – 1
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 330

  • «Հայաստան» դաշինք - 8;

  • «Հանուն Հանրապետության» կուսակցություն – 0
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1

ԿԸՀ անդամներն արձանագրությունը վավերացրել են ստորագրություններով և կնիքով։

Ըստ ժամանակացույցի՝ հունիսի 8-ի կեսգիշերից ԿԸՀ-ն կսկսի հրապարակել քվեարկության նախնական արդյունքներն՝ ըստ ընտրատեղամասերի։

Քվեարկության նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կամփոփվեն հունիսի 8-ին մինչև ժամը 20։00-ն՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերում։

ԿԸՀ տեղեկատվությամբ՝ Հայաստանում գործում է 2005 ընտրատեղամաս։ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 976 մարդ։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ։ Դա նշանակում է, որ ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ նրանից, թե քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը։

Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորական մանդատների բաշխմանը թույլատրվում են այն կուսակցությունները և դաշինքները, որոնք հաղթահարել են օրենքով սահմանված անցողիկ շեմը. կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 8%, երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%։