«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն․ Փաշինյան

08.06.2026, 02:34
ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ 2026-ի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ։

««Քաղաքացիական պայմանագիրը», 2021թ․–ի համեմատ, ստացել է ավելի շատ քաղաքացիների ձայներ և վստահության քվե։ Սա պարտավորեցնող է և նշանակում է, որ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը», – ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա որոշել հաղթանակը, եթե ԿԸՀ–ն դեռ շարունակում է ձայների հաշվարկը՝ Փաշինյանն ասաց, որ կուսակցությունն ունի վստահված անձինք բոլոր ընտրատեղամասերում։

«Մենք արդեն ամփոփել ենք արդյունքները», – հայտարարեց նա։