ԿԸՀ տվյալները 533 ընտրատեղամասից
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԸՀ–ն ներկայացնում է տվյալներ 2005 ընտրատեղամասերից 533–ի քվեաթերթիկների հաշվարկից հետո։
Այս պահին ԱԺ են անցնում հետևյալ քաղաքական ուժերը․
☑️ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 51,13%
☑️ «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,34%
☑️ «Հայաստան» դաշինք – 9,76%
☑️ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4․09%
Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 976 մարդ։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ։ Դա նշանակում է, որ ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ նրանից, թե քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը։
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորական մանդատների բաշխմանը թույլատրվում են այն կուսակցությունները և դաշինքները, որոնք հաղթահարել են օրենքով սահմանված անցողիկ շեմը. կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 8%, երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%։

