Թուրքիայի ԱԳՆ-ն հույս ունի, որ հետընտրական շրջանում ՀՀ–ն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի ԱԳՆ-ն հույս ունի, որ հետընտրական շրջանում Հայաստանն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ։
«Մենք ողջունում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են խաղաղ և հանգիստ մթնոլորտում», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ-ից նշել են նաև, որ «Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում, ինչպես դա արել է մինչ այժմ՝ ելնելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերից»։
Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։
ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։

