Պեսկովը ձեռնպահ է մնացել ՀՀ ընտրությունները մեկնաբանելուց, քանի որ երկրի ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել վերջնական արդյունքները

08.06.2026, 16:33
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ առայժմ ձեռնպահ կմնա Հայաստանում ընտրությունների վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանությունից, քանի որ երկրի ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել վերջնական արդյունքները
Պեսկովը ձեռնպահ է մնացել ՀՀ ընտրությունները մեկնաբանելուց, քանի որ երկրի ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել վերջնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ առայժմ ձեռնպահ կմնա Հայաստանում ընտրությունների վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանությունից, քանի որ երկրի ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել վերջնական արդյունքները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես առայժմ ձեռնպահ կմնամ այս հարցով որևէ պաշտոնական մեկնաբանությունից, որովհետև Հայաստանի ԿԸՀ-ի կողմից դեռևս վերջնական արդյունքներ չեն հնչեցվել։ Մենք սպասում ենք այդ վերջնական արդյունքներին»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ընտրությունների մասին

Համաձայն 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցնելու նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։

ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։