«Ուժեղ Հայաստան»-ի կողմնակիցները երթ են կազմակերպել Երևանում

17.04.2026, 14:53
Երևանում ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցների երթը դեպի Հակակոռուպցիոն դատարան, որտեղ տեղի է ունենում կուսակցության առաջնորդ, «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը
 «Ուժեղ Հայաստան»-ի կողմնակիցները երթ են կազմակերպել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցների երթը դեպի Հակակոռուպցիոն դատարան, որտեղ տեղի է ունենում կուսակցության առաջնորդ, «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։

«Ազատություն, Սամվել՝ վարչապետ», - վանկարկում են երթի մասնակիցները։ 

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին 

Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվել 2025 թվականի հունիսի 18-ից դեկտեմբերի 30-ը, ինչից հետո խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի: 

Նրան մեղսագրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր: Քրեական գործի առիթ են հանդիսացել Կարապետյանի հայտարարությունները՝ արված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ միշտ սատարել է Հայ Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին և հավելել էր, որ քաղաքական գործիչների ձախողման դեպքում «պատրաստ է իր ձևով մասնակցել տեղի ունեցողին»: 

Ավելի ուշ Կարապետյանին առաջադրվել են նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և փողերի լվացման համար: Կարապետյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։