Ալեն Սիմոնյանը և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
21.04.2026,
17:07
ԱԺ նախագահը շնորհավորել է Քեևին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
ԱԺ նախագահը շնորհավորել է Քեևին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթևակոխեն:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

