Արման Թաթոյանը ներկայացրել է ապրիլի 24-ը պետական հաշվետվության օր դարձնելու 6 հիմնական քայլ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 24-ն անցավ, սակայն, ըստ Արման Թաթոյանի, մնում է մեկ կարևոր հարց․ ի՞նչ է իրականում արվում ապրիլի 25-ից հետո և արդյոք աապրիլի 24-ը դառնելու է սիմվոլիկ օր, որը տարվա մեջ ընդամենը մեկ անգամ է հիշվում։
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դիրքորոշմամբ՝ ապրիլի 24-ը պետք է լինի հաշվետվության օր, երբ պետությունը հանրությանը կներկայացնի, թե նախորդ տարվա ընթացքում ինչ քայլեր է ձեռնարկել, ինչ ծրագրեր է իրականացրել և ինչ արդյունքներ է արձանագրել Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ։
Թաթոյանն այս համատեքստում առաջարկում է 6 հիմնական քայլ։
Ձայների արխիվ
Առաջարկվում է ոչ միայն հավաքագրել և թվայնացնել Ցեղասպանությունից փրկվածների և նրանց ժառանգների վկայությունները, այլև ստեղծել համակարգված ենթակառուցվածք։ Այն պետք է ներառի մանրամասն տվյալներ բնակավայրերի և յուրաքանչյուր ընտանիքի պատմության վերաբերյալ, այդ թվում՝ անուն-ազգանուններով։
Կրթություն
Պետք է ոչ թե սահմանափակվել առանձին դասընթացով, այլև պետք է ամբողջ ուսումնական պրոցեսի միջոցով անցկացնել այս թեմաները՝ իրավունք, գրականություն, պատմություն, մշակույթ։ Երեխաները պետք է իմանան ոչ այնքան, թե ինչ է եղել, այլև՝ ինչպես, ինչու է եղել, ինչ անել, որպեսզի թույլ չտալ դրա կրկնությունը։
Միջազգային ակադեմիական ինստիտուտ
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բազայի վրա ստեղծել միջազգային մակարդակի հզոր ինստիսիտուտ, որը կազդի նաև միջազգային քաղաքականության վրա և կմասնակցի Հայաստանի պետական քաղաքականությանը։
Իրավական և դիվանագիտական աշխատանք
Ցեղասպանության ճանաչումը չպետք է լինի ինքնանպատակ։ Այն պետք է ուղեկցվի իրավական և դիվանագիտական աշխատանքով՝ իրավունքների պաշտպանության և միջազգային համակարգում ցեղասպանությունների կանխարգելման հետ։
Ծագումնաբանություն և վերամիավորում
Պետությունը պարտավոր է ապահովել կապը սփյուռքի և Թուրքիայում բնակվող մահմեդականացված հայերի հետ։ Անհրաժեշտ է ստեղծել գործուն մեխանիզմներ նրանց ինքնության պահպանման և հայրենիք վերադառնալու հնարավորությունների համար։
Մշակութը որպես ժառանգություն
Գրականությունը, երաժշտությունն ու կինոն պետք է դիտարկվեն ոչ թե որպես քարոզչություն, այլ որպես սերունդներին փոխանցելու ենթակա գիտելիք։

