Հայտնաբերվել է 2024 թ.-ից խոշոր չափերով ավազակության համար հետախուզվող 46-ամյա տղամարդը (ՎԻԴԵՈ)

28.04.2026, 18:12
Նա հայտնաբերվել է Երևանի Մարգարյան փողոցում. ՎԻԴԵՈ
Հայտնաբերվել է 2024 թ.-ից խոշոր չափերով ավազակության համար հետախուզվող 46-ամյա տղամարդը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Լոռու քրեական ոստիկանները մայրաքաղաքում հայտնաբերել են ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 22-ին։ Ժամը 10:45-ին Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց Երևանի Մարգարյան փողոցում և տեղափոխվեց մարզային վարչություն», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2024 թվականի սեպտեմբերից նա հետախուզվում էր խոշոր չափերով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։