Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում՝ Շիրակի մարզում
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիսում, այն զգացվել է Շիրակի մարզում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Ապրիլի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժ», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

