Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել. նախարար

19.05.2026, 10:22
Հայկական 3 ընկերություն 2 տարբեր երկիր զենք է արտահանել մայիս ամսվա ընթացքում, ասել է նախարարը
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել. նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել, հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook-յան իր էջում տարածած տեսանյութում։

Նախարարի խոսքով` հայկական 3 ընկերություն 2 տարբեր երկիր զենք է արտահանել մայիս ամսվա ընթացքում։

«Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել օգտագործման երկրներ»,- ասել է Հայրապետյանը։