Հնդկաստանի արևելքում ԶՈՒ ինքնաթիռի կործանման հետևանքով հինգ զինվորական է զոհվել

13.06.2026, 17:30
Հնդկաստանի ԶՈՒ տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 զինծառայող
Հնդկաստանի արևելքում ԶՈՒ ինքնաթիռի կործանման հետևանքով հինգ զինվորական է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Ան-32 ռազմատրանսպորտային ինքնաթիռը շաբաթ օրը երկրի արևելքում կործանվել է, ավիաաղետի հետևանքով զոհվել են անձնակազմի հինգ անդամները, հայտնում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով Hindustan Times-ին։

Վթարը տեղի է ունեցել Ասամ նահանգի Ջորհատ ավիաբազայում։ Ան-32-ը կործանվել է վայրէջքի պահին և մասնատվել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։

Հրամանատարությունը կարգադրել է հետաքննություն սկսել աղետի պատճառները պարզելու համար, տեղեկացնում է պարբերականը։