Երևանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում հունիսի 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին պասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունիսի 13-ի գիշերը, 14-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Հունիսի 14-16-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

