Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է

26.06.2026, 12:57
Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Փոքր երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 63:54 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին և ապահովել իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում
Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Փոքր երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 63:54 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին և ապահովել իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Հանդիպման լավագույն խաղացողը Լիա Կրումյանն է, ով գրանցել է 25 միավոր, 7 ռեբաունդ, 5 ասիստ։

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում կհանդիպի Մալթայի հավաքականին։ Հանդիպումը կկայանա հունիսի 27-ին։