Եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Ավինյանը` Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների մասին

29.06.2026, 11:21
Կիևյան կամրջում ահռելի ծավալի գործ է արվում։ Բայց հանկարծ եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու, հայտարարել է Ավինյանը
Եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Ավինյանը` Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքների ավարտին ասֆալտապատման որակի հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում աշխատանքի գումարը չի վճարվելու։

«Կիևյան կամրջում ահռելի ծավալի գործ է արվում։ Բայց հանկարծ եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու», - ասաց Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով` սա վերջին, բայց ամենակարևոր դետալն է։

«Այս կարգի խորքային աշխատանքից հետո պետք է իդեալական ասֆալտապաման աշխատանք», - նշեց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է: