Գետաշենում վիրավոր արագիլ են հայտնաբերել․ նրան տեղափոխել են կենդանաբանական այգի

29.06.2026, 10:44
Վիրավոր արագիլը տեղափոխվել են կենդանաբանական այգի
Գետաշենում վիրավոր արագիլ են հայտնաբերել․ նրան տեղափոխել են կենդանաբանական այգի

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 28-ին՝ ժամը 20։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն բնակավայրի 10-րդ փողոցում կա վիրավոր արագիլ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են Արմավիրի կենդանաբանական այգի: