Մետրոյի բոլոր կայարանների մոտակայքում ավտոկայանատեղերի ենթակառուցվածքները պետք է առաջնային դիտարկել. Ավինյան

29.06.2026, 11:28
Մետրոյի բոլոր կայարանների մոտակայքն այն առաջնային կետն է, որտեղ մարդը կարող է գալ, ավտոմեքենան թողնել և անցնել հանրային տրանսպորտին, հայտարարել է Ավինյանը
Մետրոյի բոլոր կայարանների մոտակայքում ավտոկայանատեղերի ենթակառուցվածքները պետք է առաջնային դիտարկել. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մետրոյի բոլոր կայարանների մոտակայքում ավտոկայանատեղերի ենթակառուցվածքները պետք է առաջնային դիտարկել. հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սրանք այն առաջնային կետերն են, որտեղ մարդը կարող է գալ, ավտոմեքենան թողնել և անցնել հանրային տրանսպորտին», - նշեց Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետն ընդգծեց, որ առաջնահերթություն են նաև ավտոբուսային առանձնացված հիմնական գծերը։

«Եվ եթե մենք տարեցտարի ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում ուղևորահոսքի մեջ, առաջին բանը, որ պետք է անենք, հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան էլ ավելի արագ», - ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով` քաղաքի մուտքերի մոտ ու տարբեր հատվածներում պետք է լինեն մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ մարդիկ կթողնեն իրենց անձնական մեքենաներն ու կշարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով։