Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ 32–ամյա վարորդն ազգականի թաղումից վերադառնալիս Opel–ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17։10-ի սահմաններում Տիչինա փողոցում, թիվ 300/1 հասցեի դիմաց, «La Defense» հյուրանոցային համալիրի մոտ Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Չ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կանաչ խոտածածկույթի բազալտե եզրաքարերին և գլխիվայր մասամբ հայտնվել կանաչ գազոնում։
Վթարի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է, սակայն հիվանդանոցի ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, վարորդը վերադառնալիս է եղել ազգականի հուղարկավորությունից։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

