Վրաերթ՝ Երևանում․ 30–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13–ամյա հեծանվորդին

27.06.2026, 16:19
Երևանում 30–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13–ամյա հեծանվորդին, երեխան հոսպիտալացվել է
Վրաերթ՝ Երևանում․ 30–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13–ամյա հեծանվորդին

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։00-ի սահմաններում Աճառյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Միքայել Մ․-ն իր վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հեծանվորդ, Երևանի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։