Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին․ ՔԿ–ն՝ ԶԼՄ–ներում տարածված տեղեկության մասին
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին:
Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն», – նշել է Ավդալյանը Facebook–յան իր էջում։
Նա ավելացրել է, որ մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

