Լեո Մեսսին սահմանել է ֆուտբոլի աշխարհի առաջնության նոր ռեկորդ
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունների նոր ռեկորդ է սահմանել։
Նա դարձել է պատմության մեջ առաջին խաղացողը, ում հաջողվել է գոլ խփել աշխարհի առաջնության յոթ խաղում անընդմեջ, հայտնում է championat.com-ը։
Պատմական նվաճումը սահմանվել է 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի խաղում, որում Արգենտինայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Հորդանանին։ Մեսսին աչքի է ընկել հանդիպման 80-րդ րոպեին։
Բացի այդ, արգենտինացի հարձակվողը թարմացրել է սեփական ռեկորդն՝ աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով։ Այժմ նրա հաշվին կա 19 խփված գնդակ։
Այս ցուցանիշով Մեսսին առաջ է անցնում Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեից և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեից, որոնց ակտիվում կա 16-ական գոլ։

