Կոմիտասի պողոտայում երթևեկի փոփոխություն է նախատեսված
29.06.2026,
18:10
Վաղվանից Կոմիտասի պողոտայում երթևեկի փոփոխություն է նախատեսված
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղվանից Կոմիտասի պողոտայում երթևեկի փոփոխություն է նախատեսված։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա - Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան - Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:

