Եվրահանձնաժողովի նախագահը հուլիսի 2–ին կայցելի Հայաստան

29.06.2026, 17:47
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան
Եվրահանձնաժողովի նախագահը հուլիսի 2–ին կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն, հայտնում են կառավարությունից։

Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։