Փոխադրամիջոցների կանգառի արգելք՝ Երևանի կենտրոնում․ վաղվանից նոր սահմանափակումներ են գործելու
29.06.2026,
16:53
Փոխադրամիջոցների կանգառի արգելք է գործելու Երևանի կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղվանից երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում, մասնավորապես` Բուզանդի - Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան - Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից, այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:

