Հրազդանի կիրճը կստանա հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հրազդանի կիրճի համար կսահմանվի հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։
Հունիս ամսվա վերջին նիստով Ազգային ժողովում ընդունվեց «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի փաթեթում փոփոխությունների իրականացումը, ինչը թույլ է տալիս ավագանու որոշմամբ Հրազդանի կիրճի համար սահմանել հատուկ պահպանվող համայնքային տարածքի կարգավիճակ, նշել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է աշխատակազմի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։
«Բնապահպանության վարչության կողմից արդեն իսկ ավագանու որոշման նախագիծ մշակվել է, և առաջիկա նիստում այն կներկայացվի։ Այս գործողության իրականացմամբ՝ օրենքի փոփոխությունների փաթեթի ընդունումից հետո Երևանը կդառնա առաջինը, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող համայնքային տարածք», - ասաց Հայկազյանը։
Նրա խոսքով` սա նաև կարևոր հանձնառություն է Հայաստանում անցկացվելիք COP17-ի շրջանակում;
Հայկազյանը նաև հայտնեց, որ ինչպես բոլոր հատուկ պահպանվող տարածքները, այնպես էլ Հրազդանի կիրճը պետք է ունենա կառավարման պլան, ինչի նպատակով Ասիական զարգացման բանկի կողմից արդեն հայտարարվել է համապատասխան մրցույթ։

